Փնտրում եմ կյանքի մշտական ուղեկցի` իմ ապագա կնոջը և ընկերուհուն: Ընդհանուր առմամբ առավելապես դրական անձնավորություն եմ: Իմ կարծիքով ամենաէականը` նվիրվող ու հավատարիմ եմ կնոջը և ընտանեկան արժեքներին: Նաև ԲԱՑԱՐՁԱԿ անզնիվ, անկեղծ ու բաց եմ, ինձ ճանաչողները միշտ անվարան հավատում ու վստահում են: Տարիքս կարող եք անտեսել, այն ընդամենը կյանքի և ընտանիքի հարցերում իմ փորձառությունն արտահայտող մի թիվ է: Հոգով, ֆիզոլոգիայով, առողջությամբ և այլ* առումներով բազում 40-ամյաներից շատ ավելի երիտասարդ եմ: Կուզեի գտնել կանացի, հաճելի արտաքինով ու պահվածքով, հեզաբարո, բարեսիրտ, բավարար չափով խելացի, համբերատար, համեստ և պարկեշտ կնոջ, սիրելու ու նվիրվելու ընդունակ և անընդունակ` դավաճանելու: Գրանցված եմ համադասարանցիներում և ֆեյսբուքում: Գրեք խնդրեմ, հեռակա զրույցից ձեզ վտանգ չի սպառնում :))) Շատ ավելին գրել եմ ստորև` վերջին բաժիններում: