Ես հավասարակշռված, հանգիստ մարդ եմ, չեմ սիրում սուտը, գնահատում եմ անկեղծությունը, կարևոր եմ համարում հավատարմությունը, և հարգանքով վերաբերվում մարդկանց նկատմամբ։ Ինձ հետ կարող եք խոսել ցանկացած թեմայի շուրջ։ Մարդկանց մեծ մասը նույնիսկ ազատ կիսվում է իրենց գաղտնիքները մինչև մեր ընկերանալը։ Չնայած ինձ հետ հեշտ է հաղորդակցվելը, ես խիստ եմ մոտենում զուգընկերոջ ընտրությանը։ Մի՞թե մենք բոլորս էլ այդպիսին չենք։ Հետևաբար, ահա մի քանի բաներ, որոնք ես չեմ ընդունում - եթե ունես դաջվածք/տատու, ապա մեր մտերմությունը ապագա չունի։ Եթե դու Փաշինյանի կողմնակից ես, մենք չենք կարող հասկանալ իրար։ Ես ընդհանրապես կրոնական մարդ չեմ, բայց ինձ համար ընդունելի է, եթե դու հավատում ես աստծուն։ Ես հակված եմ ավելի լավ լեզու գտնել նրանց հետ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, բայց ԲՈՒՀ-ը պարտադիր պայման չէ։ Հարուստ չեմ և չեմ սիրում նրանց, ովքեր վազում են ոսկու կամ փողի հետևից: Ես սիրում եմ բարի և ուրիշների հանդեպ ուշադիր մարդկանց։ Այսքանը առայժմ: Եթե ուզում եք ավելին իմանալ իմ մասին, գիտեք, թե ինչ անել։